
Վրաց-ռուսական Լարսի անցակետ տանող ճանապարհին սահմանափակումներ են գործում:
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի փոխանցմամբ՝ ժամը 11:00 -ի դրությամբ, վատ եղանակի պատճառով (առատ ձյուն, քամի) միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում սահմանափակված է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, այլ տեսակի ավտոմեքենաների համար երթևեկությունն ազատ է:
«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկացմամբ՝ Ստեփանսմինդա-Լարս հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի։ Նշված ռեժիմով տեղաշարժը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ», — ասված է հաղորդագրության մեջ: