
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 129-րդ կմ-ում գտնվող թունելում ասֆալտբետոնապատման աշխատանքներ են իրականացվում, որի պատճառով այսօր` նոյեմբերի 8-ին, ժամը 15:00-22:00-ը կգործեն սահմանափակումներ։
Կարգելվի երթևեկությունը կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների համար, իսկ այլ տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Այս տեղեկությունը հրապարակել է Վրաստանի ավտոճանապարհների վարչությունը։