
Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտի տեղեկատվությամբ, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 94-րդ կմ հատվածում առկա թունելում նախատեսվում է վնասված ասֆալտի վերականգնողական աշխատանքներ իրականացնել:
Այդ պատճառով նշված հատվածում օգոստոսի 7-ին, 8-ին և 9-ին` 09:00-ից մինչև 18:00-ն կարգելվի կցորդով և կիսակցորդով մեքենաների տեղաշարժը, իսկ գիշերվա ժամերին երթևեկությունն ամբողջովին կվերականգնվի։