
Ակտիվ ձյան տեղումների և մերկասառույցի պատճառով վրաց-ռուսական սահման տանող մայրուղում սահմանափակվել է երթևեկությունը: Տեղեկատվությունը տարածել է Վրաստանի էներգետիկայի նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը: Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու Կոբի-Գուդաուրի հատվածում արգելվել է կցորդով և կիսակցորդով մեքենաների երթևեկը: Մնացած տրանսպորտային միջոցների տեղաշարժը թույլատրված է: