
Ձնամաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ժամը 15:00-ի դրությամբ վերականգնվել է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, փոխանցում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի, իսկ Գուդաուրի-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքի թունելներով։
Տեղեկության համաձայն, թունելներում կցորդավոր, կիսակցորդավոր և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների երթևեկությունը կիրականացվի միակողմանի: