
Ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելվում է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, իսկ այլ տիպի ավտոմոբիլների տեղաշարժն ազատ է։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով՝ միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով։
Երթևեկությունը իրականացվում է նշված ռեժիմով պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ։