
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով ժամը 19:00-ի դրությամբ արգելվել է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների տեղաշարժը:
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի փոխանցմամբ, այլ տեսակի ավտոմոբիլների տեղաշարժն ազատ է: