
Վրաստանում ձյան տեսքով տեղումների և ձնահոսքի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմիմդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը:
Նշվում է, որ մնացած տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է: Իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ: