
Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետում ավարտվել են վերանորոգման աշխատանքները, գրում է BusinessPressNews-ը՝ հենվելով ռուսական աղբյուրներին:
Տեղեկության համաձայն, անցակետն ընդլայնվել է մինչև 39 գոտի, որից 15-ը նախատեսված է բեռնափոխադրումների համար։
Ըստ տեղեկության՝ բեռնատարների թողունակությունն օրական 1 200-ից կհասցվի 1 500 մեքենայի։
Ի դեպ, վրացական կողմը վերակառուցումն սկսել է մայիսի սկզբին։ Վրաստանի իշխանությունները մայիսի 5-ից փակել են Վերին Լարսով մարդատար ավտոմեքենաների ելքը։