
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին բեռնատարներ են կուտակվել։ Տեղեկություն տարածվեց, ըստ որի` միայն հայկական պետհամարանիշներով ավտոմեքենաներին են արգելում հատել սահմանը։
«Ալիք Մեդիա»-ն այս հարցով դիմեց Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայություն, որտեղից հայտնեցին, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
«Բեռնատարների կուտակումներն իրականում առկա են։ Պատճառը երկու գործոնով է պայմանավորված. նախ` ավելացել է բեռնատարների մուտքը Վրաստան, և երկրորդ` եղանակային պայմաններն են անբարենպաստ։ Այնտեղ կանգնած են տարբեր երկրների պետհամարանիշներով բեռնատարներ, և հայկական բեռանատարների համար որևէ առանձին սահմանափակում չկա»։
Նշենք, որ մինչև ապրիլի 30-ը փակ էր Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների համար։ Այս պահի դրությամբ ճանապարհի այդ հատվածում սահմանափակումներ չեն գործում։