Լարսի անցակետում կուտակված 1000-ից ավելի բեռնատարներ, վատ եղանակի պատճառով, չեն կարողանում շարժվել դեպի Թբիլիսի:
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հայտարարությամբ՝ ձնահոսքի վտանգ կա և ճանապարհները փակ են:
«Երբ Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից թույլտվություն ստանանք, բեռնատարները կշարժվեն»,- ասվում է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին հայտարարել էր, որ Լարսում սննդով բեռնված ավելի քան 1000 մեքենա կա և ձնահոսքի պատճառով ճանապարհների մաքրման աշխատանքներ չեն տարվում: