
«Հայտնում ենք, որ Վերին Լարսից ՀՀ քաղաքացիներին տեղափոխող ավտոբուսն արդեն գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում», — այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանում ՀՀ դեսպանությունը:
Հիշեցնենք՝ նախօրեին առավոտյան ժամը 06։00-ին ռուս-վրացական Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում արգելված բեռ տեղափոխելու համար կանգնեցվել էր հայկական ուղևորափոխադրող ընկերություններից մեկին պատկանող ավտոբուսներից մեկը։
Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները մեկնել էին Լարս՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և ուղևորներին սննդով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելու համար։