
Ձյան և մերկասառույցի պատճառով հունվարի 11-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այս մասին տեղեկացնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչությունը:
Երթևեկությունը սահմանափակ է նաև Կոդա-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհին՝ Փարվանայի ոլորաններում, արգելված է կցորդով և կիսակցորդով մեքենաների տեղաշարժը:
Նախարարության ճանապարհների վարչությունը հորդորում է երթևեկել միայն ձմեռային անվադողերով։