
ՀՀ արտգործնախարարությունը Վերին Լարսի անցակետի մոտ գտնվող Հայաստանի քաղաքացիներին կոչ է անում վերադառնալ ՌԴ-ի տարածքում մոտակա օդանավակայան և օդային ուղիով մեկնել Հայաստան:
«Վերին Լարսի անցակետի ռուսական հատվածում երեկվա դրությամբ եղել են ռուս-վրացական սահմանը հատել ցանկացող ՀՀ քաղաքացիներ: Հաշվի առնելով, որ եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով ճանապարհը չի բացվելու նախքան Վրաստանի կառավարության՝ Վրաստան օտարերկրացիների մուտքն արգելող որոշման ուժի մեջ մտնելը /18․03․2020 ժամը 00։00-ից/, հորդորում ենք մեր քաղաքացիներին վերադառնալ մեկնելու վայր և հնարավորինս սեղմ ժամկետներում օգտվել Հայաստան գալու օդային ուղիներից, մասնավորապես մոտակա Մին Վոդի, Կրասնոդար,Դոնի Ռոստով քաղաքների օդանավակայաններից:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է ՀՀ քաղաքացիներին ձեռնպահ մնալ Վրաստանի տարածքով Հայաստան վերադառնալուց և օգտվել բացառապես օդային ուղիներից», — նշվում է հայտարարության մեջ: