
Կրկին արգելվել է կցորդով ու կիսակցորդով մեքենաների տեղաշարժը վրաց-ռուսական սահման տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի` Գուդաուրի-Կոբի հատվածում։
Պատճառն առատ ձյան տեղումներն ու մերկասառույց է։
Մնացած մեքենաների համար արգելք չկա։ Ավտոմայրուղու խնդրահարույց հատվածներում երթևեկությունը կազմակերպվում է առանց կանգառի ռեժիմով, իսկ Գուդաուրի-Կոբիում` միայն պաշտպանիչ թունելներով։
Տեղում մեքենաների շարժը վերահսկում է Վրաստանի պարեկային ոստիկանությունը։
Հիշեցնենք` նշված մայրուղին վրաց-ռուսական Լարսի սահմանային անցակետ տանող միակ ցամաքային ուղին է։ Կորոնավիրուսով պայմանավորված` այն փակ է 2020-ի մարտից, բացառություն են բեռնափոխադրումներն ու հայրենիք վերադարձողները։