
Առատ ձյան պատճառով Վրաստանի մի քանի ճանապարհներով արգելվել է տրանսպորտային միջոցների տեղաշարժը, տեղեկացրել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահոսքի վտանգի աստիճանը բարձր է, ինչի պատճառով նշված հատվածով ժամանակավորապես արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը:
Առատ ձյան պատճառով ներպետական նշանակության Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի ավտոճանապարհի 1-52 կմ (Գոմի-Սավանե) հատվածում և Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-146 կմ (Փարվանայի լեռնանցք) հատվածում կցորդավոր և կիսակցորդավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակ է, մյուս տեսակների ավտոմոբիլների տեղաշարժն ազատ է:
Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով (ձյուն, բուք և սահմանափակ տեսանելիություն) Նիչբիսի-Դիդգորի-Դիդի Թոնեթի ներպետական նշանակության ավտոճանապարհին ժամանակավորապես սահմանափակ է բոլոր տեսակի երթևեկությունը։