
Ձյան և մերկասառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այս մասին ասված է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչության տարածած հաղորդագրությունում:
Երթևեկությունը սահմանափակ է նաև Կոդա-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհին՝ Փարվանայի ոլորաններում, արգելված է կցորդով և կիսակցորդով մեքենաների տեղաշարժը:
Նախարարության ճանապարհների վարչությունը հորդորում է երթևեկել միայն ձմեռային անվադողերով։