
Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհն այս պահին փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ձյան հոսքի վտանգի պատճառով արգելվել է երթևեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։
Հիշեցնենք՝ գիշերվանից սահմանափակումներ են Գուդաուրի-Կոբի հատվածում՝ բեռնատարների համար, առավոտյան արգելվել էր նաև կցորդով ու կիսակցորդով մեքենաների տեղաշարժը։