Լարսը փակ է

Վրաց-ռուսական Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը փակ է։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի մակարդակը բարձր է։ Ուստի ճանապարհի այս հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակված է։

Նշված է` Մլեթա-Գուդաուրի և Ստեփանծմինդա-Լարս հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունը իրականացվում է առանց կանգառի։