Լարսը փակ է

Վրաց-ռուսական սահմանի Լարսի անցակետ տանող ավտոճանապարհը փակ է:

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի մակարդակը բարձր է, ինչի պատճառով ժամանակավորապես սահմանափակվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը նշված հատվածով։

Մլեթա-Գուդաուրի հատվածում երթևեկությունն ազատ է:

«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկացմամբ՝ Ստեփանծմինդա-Լարս հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի», — նշված է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի հաղորդագրության մեջ: