
Վրաց-ռուսական սահմանի Լարսի անցակետ տանող ավտոճանապարհը փակ է:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում ձնահյուսի վտանգի մակարդակը բարձր է, ինչի պատճառով ժամանակավորապես սահմանափակվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը նշված հատվածներով։
«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկացմամբ՝ Ստեփանծմինդա-Լարս հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի», — նշված է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի հաղորդագրության մեջ: