
Ուժգին քամու և սահմանափակ տեսանելիության պատճառով Վրաստանի մի շարք ճանապարհներում խնդիրներ են առաջացել: Բարդ օդերևութաբանական պայմանների հետևանքով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այս մասին հայտնում են տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից։
Նշվում է, որ այս պահին վերսկսվել են ճանապարհամաքրման աշխատանքները, որոնք դադարեցվել էին անբարենպաստ եղանակի հետևանքով։