
Լարս տանող ճանապարհի որոշ հատվածներում ձնահյուսի վտանգի պատճառով (ժամը 14:00-ի դրությամբ) երթևեկությունն արգելված է:
Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի ավտոճանապարհների գործակալությունը:
«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի մակարդակը բարձր է, ինչի պատճառով նշված հատվածում արգելված է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը»,- նշված է հաղորդագրության մեջ: