
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի-Կոբի հատվածներում առատ ձյան և ձնահոսքի վտանգի պատճառով արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Ճանապարհի մնացած հատվածներում երթևեկությունն ազատ է, հաղորդում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։