
Վրաց-ռուսական սահման տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին առատ ձյան տեղումների ու մերկասառույցի պատճառով կրկին արգելվել է բոլոր տեսակի մեքենաների տեղաշարժը։
Արգելքը գործում է մայրուղու` Գուդաուրի-Կոբի հատվածում։
Տեղում վերահսկողություն է իրականացնում Վրաստանի պարեկային ոստիկանությունը։
Հիշեցնենք` նշված մայրուղին վրաց-ռուսական Լարսի սահմանային անցակետ տանող միակ ցամաքային ուղին է։ Կորոնավիրուսով պայմանավորված` այն փակ է 2020-ի մարտից, բացառություն են բեռնափոխադրումներն ու հայրենիք վերադարձողները։