
Վրաստանում ձյան տեսքով տեղումների և ձնահոսքի վտանգի պատճառով Մցխեթա-Ստեփանծմիմդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանի շրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման վտանգից ելնելով, մարտի 16-ից Վրաստանի և Ռուսաստանի միջև քաղաքացիների տեղաշարժը ժամանակավորապես սահմանափակվել է: Սա, սական, չի վերաբերում բեռնափոխադրումներին: