Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտի տեղեկատվությամբ, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետևանքով ձնահոսքի բարձր ռիսկ կա, ինչի պատճառով նշված հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է: