Լարսը փակ է

Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտի տեղեկատվությամբ, միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է:

Ավտոճանապարհային դեպարտամենտը տեսանյութ է տարածել, որտեղ երևում է, որ այս հատվածում մեկնարկել են մաքրման աշխատանքները: