
Տրանսպորտային միջոցների երթևեկության սահմանափակումներ՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում: Վրաց-ռուսական սահման տանող ճանապարհը բեռնատարների համար փակ է ձյան և մերկասառույցի պատճառով: Տեղեկատվությունը ներկայացված է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի պաշտոնական էջում:
Ճանապարհային սահմանափակումների մասին հայտարարություն է տեղադրված նաև Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջում
Հիշեցնենք՝ նախօրեին ռուսական կողմում բեռնատարների կուտակումներ կային: Մոտ մեկ կիլոմետր երկարությամբ խցանման պատճառն, ըստ ռուսական կողմի՝ հացահատիկ տեղափոխող մեքենաներն էին: