
Վրաստան-Ռուսաստան սահման տանող ճանապարհը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է` հայտնում են Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից:
Միջազգային նշանակության` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի`
Գուդաուրի-Կոբի հատվածում շարունակում է ուժի մեջ մնալ կցորդով ու կիսակցորդով մեքենաների երթևեկը:
Մնացած մեքենաների համար նշված մայրուղում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառի ռեժիմով, պարեկային ոստիկանության կողմից հսկողություն է սահմանված:
Հիշեցնենք` վերը նշված մայրուղին Վրաստանն ու Հայաստանը Ռուսաստանի Դաշնությանը կապող միակ ցամաքային ճանապարհն է: