
Մրրիկի ու չդադարող առատ ձյան պատճառով վրաց-ռուսական սահման տանող ճանապարհահատվածը կրկին սահմանափակումներով է գործում: Տեղեկատվությունը տարածել է Վրաստանի պարեկային ոստիկանությունը:
Մասնավորապես՝ արգելված է կցորդով ու կիսակցորդով մեքենաների երթևեկությունը Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Կոբի-Գուդաուրի հատվածում:
Մնացած մեքենաների համար երթևեկությունը բաց է միայն առանց կայանման երթևեկի պայմանով և ձնահոսքերից պաշտպանող թունելներով:
Տեղում երթևեկության նման կարգի պահպանմանը հետևում է Վրաստանի պարեկային ոստիկանությունը: