Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձյան և մերկասառույցի պատճառով ժամը 18:00-ից արգելվել է կցորդներով և կիսակցորդներով բեռնատար տրանսպորտային միջոցների տեղաշարժը:
Վրաստանի ավտոճանապարհերի դեպարտամենտի փոխանցմամբ՝ այլ տիպի տրանսպորտային միջոցների համար տեղաշարժն ազատ է:
Ի դեպ, Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով՝ միայն ձնահոսքի թունելներով։