
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին իրականացված ձյան մաքրման աշխատանքների արդյունքում Գուդաուրի-Կոբի հատվածում թեթև մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը վերականգնվել է։
Մերկասառույցի պատճառով, սակայն, դեռևս արգելված է բեռնատարների երևեկությունը։ «Ալիք Մեդիայի» փոխանցմամբ, այս մասին հայտնում է Վրաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտը։
Դեպարտամենտը կոչ է անում երթևեկել պատշաճ տրանսպորտային միջոցներով և ենթարկվել ավտոճանապարհներին սահմանված ռեժիմներին։