Հատուկ տեխնիկայով ձնամաքրման աշխատանքներ իրականացնելուց հետո այժմ Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։
Այժմ ևս շարունակվում են ձնամաքրման աշխատանքները, որպեսզի օրվա ընթացքում ճանապարհը երթևեկելի դառնա նաև բեռնատարների համար։
Վրացական կողմի պատասխանատուները հայտնում են, որ հավանականությունը բավականին մեծ է, որ այսօր ճանապարհը կբացվի նաև բեռնատարների համար։