
Վերին Լարսի անցակետի երկու հատվածները, ինչպես նաև Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը ժամը 10:00-ի դրությամբ բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհների վարչությունը:
Ճանապարհների վարչությունը հորդորում է երթևեկել միայն ձմեռային անվադողերով։