
Ձյան մաքրման ինտենսիվ աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն ազատ է։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:
Հիշեցնենք, որ ձյան և մերկասառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում արգելված էր բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Օրեր շարունակ սահմանային անցակետի մոտ կուտակված էին հարյուրավոր բեռնատարներ: