
Վերին Լարսի անցակետի երկու հատվածները, ինչպես նաև Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը ժամը 12:00-ի դրությամբ բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Տեղեկությունը տարածել է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։
«Ալիք մեդիան» տեղեկացրել է, որ ձնահոսքի վտանգի պատճառով փակված ճանապարհը արդեն երեկ բացվել էր մարդատար տրանսպորտային միջոցների համար։