
Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվությամբ, անցկացված մաքրման աշխատանքների արդյունքում, Գուդաուրի-Կոբի ճանապարհի հատվածում կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնվել է:
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար:
«Ալիք մեդիան» այսօր ավելի վաղ տեղեկացրել էր, որ Լարսը գործում է սահմանափակումներով։