
Փետրվարի 10-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Տեղեկությունը տարածում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
Նշվում է, որ ձնամաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում վերականգնվել է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
Կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը թունելներում կիրականացվի միակողմանի։