
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում հունվարի 10-ի ժամը 20։00-ի դրությամբ կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնվել է, հայտնել են Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառի` միայն ձնահոսքի թունելներով։ Թունելներում կցորդով, կիսակցորդով մեքենաների և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժն իրականացվում է միակողմանի` պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ։