
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնվել է։
Այս տեղեկությունը հայտնել են Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտից:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով, Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն իրականացվում է առանց կանգառի` միայն ձնահոսքի թունելներով։ Թունելներում կցորդով, կիսակցորդով մեքենաների և ավելի քան 30 նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժն իրականացվում է միակողմանի` պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ։