
Լարս տանող ճանապարհին ժամանակավոր սահմանափակումներ կգործեն, հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
Ըստ տեղեկության՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132-135 կմ հատվածում գտնվող Դևդորակի թունելում շարունակվում է վնասված էլեկտրահամակարգի վերականգնումը։
Արդյունքում ժամանակավոր սահմանափակվել է երթևեկությունը, այն կիրականացվի ներպետական նշանակության Դևդորակի թունելի մուտքի ճանապարհով։
Նշված ռեժիմով երթևեկությունը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական հսկողությամբ և համակարգմամբ։