
Վերին Լարս տանող ճանապարհին սահմանափակումներ են գործում, հայտնել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:
Ըստ տեղեկության՝ նոյեմբերի 16-ի ժամը 15:30-ից 17:30-ը միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ընթացող ճանապարհային աշխատանքների պատճառով ժամանակավոր սահմանափակվել է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Նույն տեղեկության համաձայն, սակայն, կցորդիչներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժը սահմանափակված կմնա մինչև ժամը 19:00-ն։