Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 132–ից 135 կմ հատվածում գտնվող Դևդորակի ճանապարհային թունելում սահմանափակումներ կգործեն, հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:
Ըստ տեղեկության՝ թունելի կառավարման և ընթացիկ վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով, 2022 թվականի դեկտեմբերի 20-ի առավոտյան ժամը 00:00-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 21-ի ժամը 00:00-ն՝ սահմանափակվելու է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
«Ճանապարհային թունելի փակման ժամանակահատվածում երթևեկությունը կուղղվի դեպի Դևդորակի թունելի մուտքի ճանապարհ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: