
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի տեղեկատվությամբ, միջազգային կարևորություն ունեցող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածում ձյան պատճառով ձնահոսքի վտանգ կա, ինչի պատճառով տրանսպորտային բոլոր տեսակի երթևեկությունն արգելված է:
Շրջակա միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ, Մլեթա-Գուդաուրի և Դարիալի-Լարս ճանապարհահատվածում երթևեկությունն իրականացվում է առանց կանգ առնելու ռեժիմով, ոստիկանությունը տեղում վերահսկում է իրավիճակը: Ճանապարհի մնացած հատվածում երթևեկությունն ազատ է: