Վրաստանի Ճանապարհային ոստիկանության տեղեկատվությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Կոբի-Գուդաուրի հատվածում, ձյան առատ տեղումների և սողանքների պատճառով, բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է:
«Բնակչությանը կոչ ենք անում հետևել ճանապարհային ոստիկանության աշխատանքների ցուցումներին և առավելագույն կերպով պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասվում է ճանապարհային ոստիկանության հայտարարությունում: