Վրաստանի կառավարության այսօրվա նիստում խոսվել է վարկային համակարգից:
Նիստից առաջ Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն մամուլի ասուլիսում նշել է, որ վարկային առավելագույն սահմանը, որն այժմ կազմում է 100 հազար լարի (մոտ 38,500 դոլար), կաճի մինչև 200 հազարի (մոտ 77 000 դոլար): Նշված սահմանումը վերաբերում է նաև լիզինգին:
Ինչպես նշել է վարչապետը, նոր նախաձեռնությունը կուժեղացնի Վրաստանի մակրոտնտեսական դիրքերը:
Կառավարության ղեկավարի խոսքերով՝ լարիի դերի բարձրացումը մակրոտնտեսական քաղաքականության մեջ շատ կարևոր տեղ է զբաղեցնում, հետևաբար, կառավարությունը նպատակահարմար է համարում ապահովել վարկի ֆինանսավորման միասնական մոտեցումներ և սպառողների պաշտպանություն: