Վրացական լարին շարունակում է արժևորվել:
Ֆինանսական Bloomberg առևտրային համակարգում ժամը 12:00-ին մեկ դոլարը վաճառվել է 2.7650 լարիով։
Համակարգում առևտուրը սկսվել է 2.7736 փոխարժեքով:
Հուլիսի 27-ին Ազգային բանկի սահմանած փոխարժեքով` մեկ դոլարի պաշտոնական արժեքն այսօր 2.7791 լարի է, իսկ եվրոյի փոխարժեքը կազմում է 2.8208 լարի։