
Վրաստանում վերջին օրերին տարադրամի փոխանակման կետերում դոլարի եւ եվրոյի փոխարժեքի բարձրացում է նկատվում:
Վրաստանի առևտրային բանկերում 1 ԱՄՆ դոլարի արժեքը հասնում է մինչև 2 լարի 80 թեթրիի: Ազգային արժույթը ռեկորդային արագությամբ շարունակում է արժեզրկվել:
Լարին արժեզրկվել է նաև Bloomberg-ի տվյալներով, որի համաձայն 1 ԱՄՆ դոլարի արժեքը երեկ կազմել է 2,75 լարի, իսկ այսօր անցել է 2,76 լարիի սահմանը: