
Վրացական լարին շարունակում է պահպանել կայունությունը դոլարի և եվրոյի նկատմամբ:
Ֆինանսական Bloomberg առևտրային համակարգում ժամը 12:00-ին մեկ դոլարը վաճառվել է 2.7863 լարիով։
Համակարգում առևտուրը սկսվել է 2.7900 փոխարժեքով:
Օգոստոսի 17-ին Ազգային բանկի սահմանած փոխարժեքով` մեկ դոլարի պաշտոնական արժեքն այսօր 2.8019 լարի է, իսկ եվրոյի փոխարժեքը կազմում է 2.8507 լարի։